ՀԿԵ ՓԲԸ-ն 2013 թվականին փոխադրել է 3,2 մլն. տոննա բեռ և 415 հազ. ուղևոր


ՀԿԵ ՓԲԸ-ն 2013 թվականին փոխադրել է 3,2 մլն. տոննա բեռ և 415 հազ. ուղևոր

  • 21-01-2014 14:47:13   | Հայաստան  |  Տնտեսություն

2013 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 3275,2 հազ. տոննա բեռ և 415,4 հազ. ուղևոր: Բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում 2012 թվականի հետ համեմատ կրճատվել է 5,3%-ով, իսկ ուղևորաշրջանառությունը՝ աճել 4%-ով (52992,0 հազ. ուղևոր/կմ-ից մինչև 55123,8 հազ. ուղևոր/կմ): 
  Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 456 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1260,7 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝  1558,5 հազար տոննա:
Բեռների ծավալում գերակշռող մաս կազմում են, մասնավորապես, գունավոր մետաղները (1,3 մլն. տոննա), հացահատիկային բեռները (455 հազ. տոննա), նավթային բեռները (276,8 հազ. տոննա), շինանյութը (133,5 հազ. տոննա), ցեմենտը (110,2 հազ. տոննա):  
Միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 245 հազ. տոննա, որից արտահանվել է 29,7 հազ. տոննա, ներմուծվել՝ 120 հազ. տոննա, տեղական հաղորդակցությունում փոխադրվել՝ 95,3 հազ. տոննա բեռ:
Իսկ տարվա ընթացքում փոխադրված 415,4 հազ. ուղևորից 60,2 հազարը տեղափոխվել էր միջազգային և 355,2 հազարը՝ տեղական հաղորդակցությունում:  
 «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճի ապահովման, բեռների լրացուցիչ ծավալների և նոր ուղևորների ներգրավմանն ուղղված միջոցառումների ցանկ: 
 
ՀԿԵ-ն էապես բարելավել է լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
 
2013 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արագացել է մոտ 0,2 օրով կամ 6,7%-ով: 
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2013 թվականի հունվար-դեկտեմբերին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3 օր: 
Մեկ վագոնի միջին օրեկան արտադրողականությունը 2013 թվականի ընթացքում կազմել է 4995 տկմ նետտո/վագոն, ինչը 10,6%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: 
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 394 լոկ-կմ, ինչը 7,7%-ով գերազանցում է  2012-ի ցուցանիշը: 
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ: 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play