Ուկրաինան և Ռուսաստանը 10-15%-ով կավելացնեն ապրանքաշրջանառությունը


Ուկրաինան և Ռուսաստանը 10-15%-ով կավելացնեն ապրանքաշրջանառությունը

  • 25-01-2014 12:47:42   | Ռուսաստան  |  Տնտեսություն
Եվրամիության հետ ասոցիացիայի համաձայնագիրը չստորագրելը Կիևին հնարավորություն է ընձեռել կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ և բառի բուն իմաստով՝ փրկել առևտրային կապերը հարևանների միջև։
 
Ուկրաինայի կառավարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է մեծացնել երկկողմանի առևտրաշրջանառությունը և Մաքսային միության հետ փոխադարձ ներդրումների ծավալները։ Հենց այս կետն է ամրագրված մինչև 2020թ. ՄՄ-ի հետ համագործակցության ծրագրում, որն արժանացել է Ուկրաինայի կառավարության հավանությանը։ «Արդյունքները, որոնք մենք սպասում ենք ծրագրի իրականացումից, լինելու են, նախևառաջ, երկկողմանի առևտրի շրջանառության մեծացումը միջինը ոչ պակաս, քան 10-15%-ով, ոչհումքային ապրանքների և ծառայությունների առևտրի մասնաբաժնի, միջինը ոչ պակաս, քան 15%-ով փոխադարձ ներդրումների ծավալների ավելացումը և փոխադարձ ներդրումներով ձեռնարկությունների արտադրանքի թողարկման հետագա աճը»,- մեկնաբանել է Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Իգոր Պրասոլովը։
 
http://провэд.рф
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play