Ջուր չի լինի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների մի շարք փողոցներում


Ջուր չի լինի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների մի շարք փողոցներում

  • 31-01-2014 11:02:53   | Հայաստան  |  Տնտեսություն
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հերացի փողոցում խոշոր ջրատարի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 31-ին ժամը 9:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 9:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 
Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9, 10, 11 փողոցների, Հերացի փողոցի, Չարենցի փող. 1-ին նրբանցքի, Մյասնիկյան պող. 1-4, Աբովյան փող. 54-60 համարների,
Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 1-10 շարքերի, 1, 2-րդ փողոցների, 3 փողոցի 1-34 համարների, Որմնադիրների փողոցի, Խորենացի փողոցի 127-ից բարձր համարների և հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
«Երևան Ջուր» ՓԲԸ
31.01.2014թ.
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play