Վերահսկվում են մայրաքաղաքի բարեկարգմանն նվիրված աշխատանքները


Վերահսկվում են մայրաքաղաքի բարեկարգմանն նվիրված աշխատանքները

  • 04-02-2014 13:36:37   | Հայաստան  |  Տնտեսություն

<<Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին>> Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում իրազեկման, նախազգուշացումների տրամադրման և արձանագրությունների կազմման գործընթացին առնչվող հարցեր են քննարկվել վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պետերի և աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպված խորհրդակցությանը, որը վարել է քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչության պետերը:


Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել և համապատասխան պարզաբանումներ են տրվել գործընթացի շրջանակում ի հայտ եկող առավել խնդրահարույց հարցերին: Մասնավորապես նշվել է, որ տնտեսվարողների կողմից տարընկալումները բացառելու նպատակով պետք է շարունակվեն պարտադիր բարեկարգման կանոնների մասին պատշաճ իրազեկման աշխատանքները՝  դրանով իսկ բացառելով հետագայում տեղեկացված չլինելու և կամ արձանագրություններից հրաժարվելու մասին այլ պատճառաբանությունները:


<<2013 թվականին ձևավորված Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական նոր համակարգը, որում այսօր ներառված են ավելի քան 9000 օբյեկտների վերաբերյալ տվյալներ, հնարավորություն է տալիս գործընթացը կազմակերպել առավել արդյունավետ: Սակայն պետք է շարունակենք աշխատանքները՝ թյուրիմացությունները բացառելու և ցանկալի արդյունք ապահովելու համար>>,-նշել է Արայիկ Քոթանջյանը:


Քաղաքապետի խորհրդականը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել և, գարնանն ընդառաջ, սկսել պարտադիր բարեկարգման նորմերի շրջանակում արդեն կանաչապատման աշխատանքների ուղղությամբ համապատասխան քայլերի ձեռնարկումը:  

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play