ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

  • 17-02-2014 17:22:48   | Հայաստան  |  Տնտեսություն

  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո  Կարապետյանն այսօր  ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին:
 
Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են  հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու  փոխադարձ հարգանքին, կարևորելով լիբանանահայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
 
 Նախարար Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ընդհանուր պատկերը, անդրադարձել գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան առնչություններին, վերջիններիս զարգացման հնարավորություններին:
 
Դեսպան Մաքարոնը հայտնել է նախարարին, որ վերջին շրջանում  լիբանանցի գործարարները նկատելի ակտիվություն են ցուցաբերում  Հայաստանի գյուղատնտեսության նկատմամբ, ցանկանալով ներդրումներ կատարել մեր երկրում:  Վկայակոչելով նրանցից մեկի օրինակը, որը ցանկանում է Հայաստանում զբաղվել ընկույզի մշակությամբ, դեսպանը  տեղեկատվություն է խնդրել  լիբանանցի գործարարներին պետության կողմից  հնարավոր աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
 
Նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է մեր երկրում կատարվող ներդրումները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում  և պատրաստակամություն է հայտնել  հնարավորինս բազմակոմանիորեն աջակցել բոլոր այն լիբանանցի գործարարներին, որոնք ներդրումներ կկատարեն մեր երկրում:   
 
Դեսպան Մաքարոնը ցանկություն է հայտնել   Հայաստանում կազմակերպվող ագրոպարենային ապրանքների ցուցահանդեսներին մասնակից դարձնել նաև լիբանանցի գործարարներին, որին ի պատասխան Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է  հայտնել ամեն տարի հոկտեմբերին Երևանում կազմակերպվող «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին հրավիրել նաև լիբանանցի գործարարներին:
 
         
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play