Հաշվետվություններ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում


Հաշվետվություններ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

  • 19-02-2014 18:03:04   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատանքային կոլեկտիվներում սկսվել են նախորդ տարվա գործունեության հաշվետվությունների և ընթացիկ տարվա խնդիրների  քննարկումները:
 
 Այսօր  ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նման երեք հաշվետվություններ: Կատարած աշխատանքների ամփոփումներով հանդես եկան   Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի                              Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարները:
 
«Ակնկալիքները, որ ունենք ձեր աշխատանքից, ցավոք դեռ լիովին չեն արդարացել: Դուք Գյուղատնտեսություն նախարարությունը ներկայացնող միակ կազմակերպությունն եք մարզում, ուստի պետք է կարողանաք ձեր որակյալ խորհրդատվությամբ օժանդակել գյուղացուն` իր առջև ծառացած խնդիրները հնարավորինս արդյունավետորեն լուծելու համար: Այնինչ , ձեր աշխատանքին տրվող գնահատականները, միանշանակ չեն»,- նշեց նախարարը:
 
Քննարկման ներկայացված հաշվետվությունները ասվածի վկայությունն  էին: Հաշվետու բոլոր կենտրոնները,  թվում է,  հաջողությամբ են եզրափակել տարին: Նախատեսված ծրագրերը իրականացվել են: Գյուղացին մասնագիտական խորհրդատվություն ստացել է: Սակայն տեղում իրավիճակին ամբողջովին տիրապետելու, անհրաժեշտ և հավաստի տեղեկատվությամբ  նախարարությանն ու հասարակությանն  ապահովելու, նոր, լրացուցիչ ծառայություններով արտաբյուջետային միջոցներն ավելացնելու, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և օրախնդիր նման հարցերի առումով ԳԱՄԿ-երը դեռևս լուրջ անելիքներ ունեն:
 
Շահագրգիռ քննարկման արդյունքում, մարզային կենտրոնների տնօրենները հավաստիացրեցին, որ կարվի ամեն ինչ,  ընթացիկ տարվա գործունեությանը նորովի մոտենալու, գյուղացուն նոր,  լրացուցիչ ծառայություններ առաջարկելու , ֆինանսական լրացուցիչ եկամուտներ ապահովելու ուղղությամբ: Մանավանդ, որ ինչպես խորհրդակցության ավարտին նշեց նախարարը. «Այդ ամենի համար տեղերում ստեղծվել են բոլոր բավարար պայմանները: Մնում է միայն ստեղծագործաբար մոտենալ առկա ներուժի օգտագործմանը»:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play