Քննարկվել են պետական գույքի հաշվառման հարցերը


Քննարկվել են պետական գույքի հաշվառման հարցերը

  • 20-02-2014 12:01:52   |   |  Տնտեսություն

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ փետրվարի 19-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի  ընթացքում քննարկվել են  պետական գույքի կառավարման վերաբերյալ ԼՂՀ նախագահի տված հանձնարարականների կատարման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետի խոսքով` առկա պետական գույքի ճիշտ կառավարումը կնպաստի մի շարք կարևոր գործընթացների արդյունավետ իրականացմանը և պետական գույքը բիզնես միջավայրին ծառայեցնելուն:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանի  զեկույցում նշվեց, որ տեղեկատվական բազա ստեղծելու նպատակով մինչև ապրիլի 1-ը համապատասխան մարմինները պետք է կառավարության աշխատակազմ  ներկայացնեն պետական կառավարման և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների սեփականության, օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի, դրանց  հաշվեկշռում հաշվառված ջրամբարների, ջրատարների, տրանսպորտային միջոցների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասին տեղեկություններ:

Խորհրդակցության ավարտին նշվեց, որ հանրապետությունում պետական գույքի հաշվառման գործընթացը կանոնակարգելու նպատակով գույքագրման արդյունքների հիման վրա կկազմվի միջոցառումների պլան` ըստ կատարման ժամկետների և պատասխանատուների: Իրականացված աշխատանքների մասին եռամսյա պարբերականությամբ հաշվետվություն կներկայացվի ԼՂՀ նախագահին:

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play