ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արագածոտնի մարզ


ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արագածոտնի մարզ

  • 28-02-2014 18:44:34   | Արագածոտնի մարզ  |  Տնտեսություն
       Աշխատանքային այցն Արագածոտնի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է  մարզխորհդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա 2013 թվականը հանրապետության  և վերջինիս համատեքստում Արագածոտնի մարզի  գյուղատնտեսության համար հազվադեպ արդյունավետներից է համարել, անդրադարձել պետական օժանդակման  այն  ծրագրերին,  որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:     
 Խոսելով ընթացիկ տարվա խնդիրների մասին, նախարարը լավատեսորեն ասել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ պետական օժանդակման ծրագրերը շարունակական են լինելու, գյուղացին կրկին մատչելի գներով ձեռք է բերելու սերմացու, պարարտանյութ ու  դիզելային վառելանյութ, ինչը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների համագործակցությամբ  Հայաստանում իրակացվող ծրագրերի հետ, հնարավոր է դարձնելու կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները: Նշված ծրագրերից նա առանձնապես կարևորել է  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որով մարզի  մի շարք  համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում ապացուցել են իրենց տնտեսական շահավետությունը: Անցյալ տարի ծրագրի շրջանակներում նրանց հատկացվել է 19 տրակտոր և 27 գյուղատնտեսական այլ տեխնիկա: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին  մարզի ևս  մի քանի    համայնքներ ընդգրկել  նշված ծրագրում: Նրանց նույնպես գյուղատնտեսական տեխնիկայի նոր խմբաքանակ է սպասում:
      Այնուհետև  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների»  ոսկե մեդալներով պարգևատրել է Թաթուլ և Արագածոտն համայնքների ղեկավարներ Ալբերտ Հարոյանին և Մելսիկ Ղազարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության  շնորհակալագրերի:
       Օրվա երկրորդ կեսին նախարարը  մարզպետ Սարգիս Սահակյանի      հետ այցելել է Ագարակ համայնքում գտվող  անհատ ձեռներեց  Արմեն Ղուկասյանի  ջերմոցային տնտեսություն, ծանոթացել  արդեն հասունացած պոմիդորի բերքահավաքին: 5300  քառ. մետր զբաղեցնող ջերմոցից շաբաթական երկու անգամ շուրջ 1000  կգ բարձրորակ պոմիդոր է առաքվում շուկա: Ե՛վ նախարարը և՛ մարզպետը գոհ են մնացել նման արդյունքից: 
Գյուղացիների  հետ զրույցի ժամանակ նախարարն անդրադարձել է մթերումների խնդրին , նշելով որ անչափ կարևոր այդ հարցը ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում է, և ներկայումս վերջինիս բարելավման համար քննարկումներ են ընթանում տարբեր ոլորտներում: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play