Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը


Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

  • 01-03-2014 11:26:50   | Հայաստան  |  Տնտեսություն

 




Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ ռիելթորական կազմակերպությունների հարկային բեռի նվազեցման և առևտրի ոլորտի ընկերությունների շրջանառության հարկի դրույքաչափի իջեցման քննարկում:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, վերոնշյալ հարցերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի արդյունքում վարչապետ Սարգսյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել նիստում հնչած բոլոր առաջարկությունները և, քննարկելով ՓՄՁ ներկայացուցիչների հետ, համապատասխան խնդիրների լուծման առաջարկություններ ներկայացնել, որոնք քննարկման առարկա կդառնան խորհրդի հաջորդ նիստում:

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play