Արա Շիրազը հրաշալի մտավորական էր.Վազգեն Մանուկյան


Արա Շիրազը հրաշալի մտավորական էր.Վազգեն Մանուկյան

  • 19-03-2014 18:38:21   | Հայաստան  |  Մշակույթ

Կյանքից հեռացավ մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկը` անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը:
Իր ուրույն մտածողությամբ, թարմ ու ինքնատիպ ձեռագրով նա հասցրեց խորը հետք թողնել հայ կերպարվեստի պատմության մեջ` ցավոք չհասցնելով կյանքի կոչել շատ ու շատ յուրօրինակ մտահղացումներ:
Նրա հեղինակած արձաններն ու հուշակոթողները մեր երկրի զարդն ու հպարտությունն են, իրապես բարձրարժեք մշակութային ժառանգություն:
Արա Շիրազը ոչ միայն յուրօրինակ արվեստագետ էր, այլև հրաշալի մտավորական: Նա այն մարդկանցից էր, որոնք իրենց գոյությամբ լույս են պարգևում, իսկ հեռանալով` իրենց հետ տանում մի կարևոր մասնիկ մեզանից:
Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ մեծ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:
 
 
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play