Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարումը


Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարումը

  • 24-03-2014 17:49:10   | Հայաստան  |  Տնտեսություն
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 26-ին ժամը 10.00-ից մինչև 24.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 10-43 շենքերի, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5 շենքերի, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, Բաշինջաղյան փողոցի 172, 174, 176, 178 շենքերի, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի, Կարապետյան, Պարսեղովի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play