Հարություն Խաչատրյանի ֆիլմի համաշխարհային պրեմիրեան Նյոնի ՄԿՓ-ում


Հարություն Խաչատրյանի ֆիլմի համաշխարհային պրեմիրեան Նյոնի ՄԿՓ-ում

  • 26-03-2014 14:57:14   | ԱՄՆ  |  Մշակույթ

Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ.փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel»  կինոփառատոնում՝ ապրիլի 30-ին: Ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանկարգում: 
«Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է  1969 թ-ին: Փառատոնը նպատակ ունի իր հիմնական և արտամրցութային ծրագրերում ընդգրկել հեղինակային վավերագրական կինոյի նմուշներ և խթանել դրանց տարածմանը: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հենց հեղինակային վավերագրական կինոն է, որը հեռուստատեսային մշակույթի գերիշխման դարաշրջանում օրեցօր ետին պլան է մղվում: 
Հարություն Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է Նյոնի վավերագրական ֆիլմերի փառատոնին. «Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին՝ նույն փառատոնում արժանացել է ժյուրի հատուկ հիշատակմանը,  իսկ «Սպիտակ քաղաք»  ֆիլմը 1989թ-ին արժանացել է  «Արծաթե սեստերցի»  հեղինակավոր մրցանակին: 
«Vision du Reel»  45-րդ կինոփառատոնը  տեղի կունենա ապրլի 25-ից մայիսի 3-ը: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ