Զորակցության եւ նյութական օժանդակության կոչ քեսաբահայերին


Զորակցության եւ նյութական օժանդակության կոչ քեսաբահայերին

  • 01-04-2014 18:30:03   | Հայաստան  |  Բարեգործություն

       ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ  ԿՈՉ`Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ  ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹՅԱՆ
 
Սիրելի հայրենակիցներ,
Շարունակվում է Սիրիական ճգնաժամը`ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին:
 Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսաբում և նրա շրջակա գյուղերում  տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը  վերապրելու ծանր փորձություն  դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ խմբերի դաժան հարձակումների հետևանքով շուրջ 670 հայ ընտանիք տարհանվել է իր բնօրրանից` ապաստան գտնելով  Լաթաքիա քաղաքում:
Ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցները բարոյական աջակցության, զորակցության եւ նյութական օժանդակության կարիք ունեն: 
Սիրիահայ մեր հայրենակիցների աջակցության «Օգնիր եղբորդ»  հիմնադրամը կոչ է անում  բոլոր անհատներին և կազմակերպություններին մենակ չթողնել մեր եղբայրներին` նյութական աջակցությամբ սատարելով ծանր օրեր ապրող քեսաբահայությանը:
Սիրելի հայրենակիցներ, այդ նպատակով արվող նվիրատվությունները կարող եք  ուղղել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի  հետևյալ հաշվեհամարներին`
Anelik Bank 
AMD 11807008554300
EUR 11807008554302
USD 11807008554301
RUR   11807008554303
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն