Տրանսպորտի սակագնի հետազոտության արդյունքները


Տրանսպորտի սակագնի հետազոտության արդյունքները

  • 04-04-2014 17:51:41   | Հայաստան  |  Տնտեսություն

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, այսօր Երևանի քաղաքապետարանում տրանսպորտի սակագինը որոշելու համար ստեղծված հանձնաժողովը ներկայացրեց իր հետազոտությունը: Ուսումնասիրելով տրանսպորտային ծախսերը՝ հանգել են եզրակացության, որ 15% շահութաբերության պարագայում արդյունավետ գներ են միկրոավտոբուսի համար 207, իսկ համապատասխանաբար՝ դիզել և գազով շահագործվող ավտոբուսների համար՝ 252 և 176 դրամ: Իսկ առանց շահութաբերության՝ միկրոավտոբուսների ուղեվարձը պետք է լինի 180 դրամով, դիզելով և գազով ավտոբուսներինը՝ 219 և 170 դրամով։ Հանձնաժողովի նախագահ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին հանձնաժողովի անդամները հարց ուղղեցին, թե ինչու են գործողություններն ու աշխատանքներն այդքան դանդաղ ընթանում, ինչին ի պատասխան՝ Նիկոյանն ասաց, որ հանձնաժողովը պարտավոր է աշխատել ինտենսիվ և միասնական, և ոչ թե առաջարկներ չներկայացնել և գալ անտեղի հայտարարություններ անել: Նախքան հարցուպատասխանի ժամը, Տրանսպորտային ուսումնասիրությունների աշխատանքային թիմի ղեկավար, միջազգային փորձագետ Սերժի Թիոն ներկայացրեց իրենց ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ մարդիկ առավել դժգոհ են վարորդների սպասարկումից, տրանսպորտային ծառայությունների պակասից գիշերային ժամերին, մեքենայի մաքրությունից, ջեռուցումից, մետրոյի հարմարավետությունից և այլն: «ժողովուրդ»-ը նշում է, որ սակագնի մասին քաղաքացիներն իրենց դժգոհությունը չեն հայտնել: 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play