Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմնի հայտարարությունը


Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմնի հայտարարությունը

  • 07-04-2014 13:26:18   | Արգենտինա  |  Քաղաքական

Ապրիլի 4-ին Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը միաձայն ընդունեց հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» հիշատակելու վերաբերյալ:

Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էռերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը և Պաբլո Պերեյրան:

Օրենսդիր մարմինը նաև հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ նախաձեռնություն, համաձայն որի գործադիր իշխանությունը Կրթության նախարարության միջոցով պետք է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի 2014թ. ապրիլի 24-ին և հաջորդող տարիներին` այդ նույն օրը, Բուենոս Այրես քաղաքի տարբեր դպրոցներում և կրթական հաստատություններում «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր» խորագրով միջոցառումներ իրականացվեն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հիշատակի այս օրը պետք է ներառվի Բուենոս Այրես ինքնավար քաղաքի կրթական ծրագրի մաս կազմող հիշատակի և տոների օրացույցում՝ ի հիշատակ ապրիլի 24-ին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության:

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play