Մայրաքաղաքի բոլոր շրջաններում ընթացքի մեջ են հենասյուների փոխարինման աշխատանքները


Մայրաքաղաքի բոլոր շրջաններում ընթացքի մեջ են հենասյուների փոխարինման աշխատանքները

  • 11-04-2014 13:09:31   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ բոլոր վարչական շրջաններում շարունակում է իրականացնել գույքագրված վթարավտանգ և վնասված հենասյուների վերանորոգման ու նորերով փոխարինման աշխատանքները: Դրանք իրականացվում են ըստ առաջնահերթության՝ ապահովելու բնակիչների անվտանգությունը: 
2014 թվականի ընթացքում նախատեսված է շուրջ 1000 հենասյուն փոխարինել փայտյա կամ երկաթբետոնե նոր հենասյուներով: Տարվա առաջին եռամսյակում արդեն իսկ փոխվել է ավելի քան 60 հենասյուն: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ անհրաժեշտության դեպքում, ծրագրով նախատեսված ծավալից բացի, կիրականացվի նաև լրացուցիչ աշխատանք: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play