Կվերանայվեն գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը


Կվերանայվեն գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը

  • 17-04-2014 13:50:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ՀՀ-ում գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը վերանայելու, նոր իրավական ակտեր մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:  Համաձայն հրամանի՝ խումբը կղեկավարի ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Հանձնարարվել է մինչև սույն թվականի  սեպտեմբերի 20-ը ՀՀ կրթության և գիտության նախարարին ներկայացնել գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող նոր իրավական ակտերի  նախագծեր:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play