Այգեպար գյուղում մեկնարկեց <<Երիտասարդության զբաղվածության և հնարավորությունների պակասի խնդիրը>> ծրագրի առաջին փուլը


Այգեպար գյուղում մեկնարկեց <<Երիտասարդության զբաղվածության և հնարավորությունների պակասի խնդիրը>> ծրագրի առաջին փուլը

  • 28-04-2014 09:21:13   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականցվող <<Երիտասարդության զբաղվածության և հնարավորությունների պակասի խնդիրը>>  ծրագրի առաջին փուլում Տավուշի մարզի Այգեպար գյուղում  50 երիտասարդների "Ֆերմերային տնտեսությունների միավորում" հկ կողմից բաժանվեց ծրագրով  նախատեսված 50 ճագար եւ դրանց պահելու համար անհրաժեշտ համակցված կեր: 
 
Ապրիլի 27-ին ծրագրի առաջին փուլի իրականացման ժամանակ երիտասարդները խոստացան, որ լավ կխնամեն ճագարներին,  որպեսզի աշնանը կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ արժանանան մրցանակների: 
 
Երիտասարդները լսեցին նաեւ դասախոսություն ճագարների անհրաժեշտ խնամքի, դրանց պահելու ընթացքում հնարավոր խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումների մասին: 
 
"Ֆերմերական տնտեսությունների միավորում" հասարակական կազմակերպության աշխատանքային խորհրդի միջոցներով Տավուշի մարզի Այգեպար գյուղին հատկացվեցին արագաճ բարդու 46 տնկի: Բանն այն է, որ համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում պարզվեց, որ գյուղում կան ճանապարհներ, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի դիտակետների կրակի գոտում եւ դրանք անվտանգ դարձնելու համար անհրաժեշտ է բարդիների տնկում, որին եւ արագ արձագանքեց հկ-ն:
 
Միջոցառման նկարներն այստեղ
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն