Հարմար և մատչելի ինտերնետ Orange-ի կողմից


Հարմար և մատչելի ինտերնետ Orange-ի կողմից

  • 28-04-2014 18:11:01   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Այսօր Orange-ը շարժական ինտերնետ ծառայությունների բաժանորդներին ներկայացրեց իր նոր՝ «Մեկից Մեկ» առաջարկը: Orange «Մեկից Մեկ»-ը մարզերի բնակիչներին ազատություն է տալիս ինտերնետ ծառայություններն օգտագործել ըստ իրենց հարմարության՝ վճարելով միայն օգտագործված ժամանակի, այլ ոչ թե սպառված մեգաբայթերի համար: Այսուհետ, վճարելով 100 դրամ՝ բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել Orange-ի «Մեկից Մեկ» ինտերնետից  1 օրվա ընթացքում՝ ստանալով 100 րոպե՝ ինտերնետից օգտվելու համար: Առաջին 100 րոպեները սպառելուց հետո բաժանորդներն ինտերնետից կարող են օգտվել 1 դրամ/րոպե սակագնով: 
 
«Orange-ն այժմ իր բաժանորդներին ներկայանում է ինտերնետ ծառայությունների ամբողջական տեսականիով: Շարքային ինտերնետ օգտագործողները և նրանք, ովքեր ցանկանում են օգտվել մեծ ծավալի գերարարգ ինտերնետի փաթեթներից, կգերադասեն մեր Ինտերնետ Հիմա և MyFi ամսական բաժանորդագրությունները, փոքր բիզնեսներն ու ընտանիքները կարող են օգտվել վերջերս մեկնարկած շարժական ինտերնետի և քաղաքային հեռախոսակապի ծառայությունները համատեղող MyBox նորարար առաջարկից: Orange-ի «Մեկից Մեկ» առաջարկը մշակված է հատուկ այն բաժանորդների համար, ովքեր ինտերնետից օգտվում են ժամանակ առ ժամանակ և սահմանափակ տևողությամբ: Այժմ այս բաժանորդները կարող են իրենց հարմար ցանկացած ժամանակ օգտվել Orange-ի որակյալ ինտերնետ ծառայություններից և վճարել միայն օգտագործված ժամանակի համար` առանց անհանգստանալու սպառված մեգաբայթերի մասին », - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
 
Սովորական Ինտերնետ Հիմա մոդեմներից բացի, Orange-ի կանխավճարային ինտերնետ ծառայությունների բաժանորդներն այժմ կարող են ձեռք բերել վերամշակված Ինտերնետ Հիմա մոդեմներ Orange-ի բոլոր խանութներից՝ ընդամենը 5000 դրամով: Առաջարկի լրացուցիչ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ http://orangearmenia.am/internet/internet-mekic-mek/
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ