Բակո Սահակյանը մասնակցել է Թալիշ գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը (Տեսանյութ)


Բակո Սահակյանը մասնակցել է Թալիշ գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը (Տեսանյութ)

  • 01-05-2014 20:11:09   |   |  Մամլո հաղորդագրություն


Նախագահ Սահակյանն ապրիլի 30-ին այցելել է Թալիշ գյուղ եւ մասնակցել բնակավայրի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Բակո Սահակյանը Թալիշի ազատագրումը համարել է մեր շոշափելի հաղթանակներից մեկը՝ կարեւորելով հաղթական ոգու պահպանումը, մատաղ սերնդի հայեցի դատիարակությունը եւ բոլոր նահատակների հիշատակը վառ պահելը: Երկրի ղեկավարը հայրենքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար ″Մարտական ծառայություն″ մեդալ է հանձնել մի խումբ ազատամարտիկների, որոնցից երկուսը՝ հետմահու, եւ ″Վաչագան Բարեպաշտ″ մեդալ` բարերար Բորիս Սաղաթելյանին՝ գյուղին ցուցաբերած շարունակական աջակցության համար: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Մանրամասն տեսանյութում 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն