Անդրազգային կրթության որակի ապահովումը` միջազգային քննարկման առարկա


Անդրազգային կրթության որակի ապահովումը` միջազգային քննարկման առարկա

  • 05-05-2014 15:31:26   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 28-30-ը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ)  պատվիրակությունը մասնակցեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում  կայացած աշխատաժողովին` նվիրված բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման և կարողությունների զարգացման  խնդիրներին: 
Աշխատաժողովը կազմակերպվել էր TEMPUS-ի «Հայաստանում և Վրաստանում անդրազգային կրթության որակի առաջխաղացում և ճանաչում» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին երկրները ներկայացրել են իրենց փորձը ոլորտում, հիմնախնդիրները  և լուծման մեխանիզմները: Մշակվել ու հստակեցվել է հետագա աշխատանքային հայեցակարգը: 
ՈԱԱԿ աշխատակիցները   զեկույց են ներկայացրել   «Որակի արտաքին ապահովում.  որակն ապահովող կառույցների պահանջները, մեթոդները և գործընթացները» թեմայով, որտեղ ներկայացրել են հայաստանյան փորձը ոլորտում : 
Քննարկվել են  նաև անդրազգային կրթության որակի ապահովման  չափորոշիչները և մեթոդաբանությունը:
Աշխատաժողովի մասնակից երկրներից են եղել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Վրաստանը և այլն:
 
 
 
 
 
 
 
***
Լրացուցիչ տեղեկություններ ՈԱԱԿ-ի մասին
 
ՈԱԱԿ-ն անկախ փորձագիտական կառույց է, որն  ստեղծվել է ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 27-ի թիվ 1486-Ն որոշմամբ: 
ՈԱԱԿ-ի նպատակն է աջակցել մասնագիտական ուսումնական հաստատություններին`ստեղծելու կրթության որակի ապահովման մշակույթ`Հայաստանի օրենսդրությանը համապատասխան:
ՈԱԱԿ-ը որակի ապահովման գործընթացներ է իրականացնում  նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով:
ՈԱԱԿ-ը նպաստում է հանրության վստահության ձևավորմանը, սոցիալական համախմբվածությանը, հավասարությանը, պատասխանատվությանը և մրցակցությանը մասնագիտական կրթական ծառայությունների որակի պարբերաբար բարելավման միջոցով:
 
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու 
Հայկուհի Բարսեղյան
Հեռ. +374 93 64 55 64
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play