Մկրտչյանների անօթևան ընտանիքին աջակցություն է ցուցաբերվել


Մկրտչյանների անօթևան ընտանիքին աջակցություն է ցուցաբերվել

  • 08-05-2014 19:12:18   | Հայաստան  |  Բարեգործություն

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից դրամական և պարենային աջակցություն է ցուցաբերվել Ա. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ բացօթյա բնակություն հաստատած Գյումրի քաղաքի նախկին բնակիչ Աշոտ Մկրտչյանի անօթևան ընտանիքին: 
Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա  Զաքարյանը ընտանիքի անդամների հետ զրույցի ընթացքում, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, կրկին քննարկել է նրանց ժամանակավոր  կացարան տեղափոխելու հնարավորությունը, ինչը, սակայն,  ընտանիքը մերժել է։ Ընտանիքի հայրը՝ Աշոտ Մկրտչյանը, իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության, հոգածության և  ցուցաբերած աջակցության համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ ընտանիքի հետ աշխատանքը կլինի շարունակական, նրանց կընդգրկեն նաև սոցիալական հնարավոր ծրագրերում։
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն