Երաժշտական փառատոնին ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն Orange-ի կողմից


Երաժշտական փառատոնին ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն Orange-ի կողմից

  • 12-05-2014 19:06:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Orange-ը մեկնարկեց հատուկ SMS վիկտորինա, որի հաղթողը կստանա «Orange Warsaw Festival 2014» երաժշտական փառատոնին ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն: Orange-ի այն բաժանորդը, ով մինչև հունիսի 1-ը առաջինը կհավաքի առավելագույն քանակությամբ միավորներ, կստանա ուղեգիր երկու անձի համար, որը ներառում է ինքնաթիռի տոմսեր, հյուրանոց և փառատոնի համերգի տոմս:
 
«Orange Warsaw Festival 2014»փառատոնն Orange-ի ամենամեծ երաժշտական միջոցառումներից մեկն է և թերևս ամենակարևորը Վարշավայի մշակութային կյանքում: Լինելով Լեհաստանում անցկացվող խոշորագույն մշակութային իրադարձություններից մեկը՝ այս փառատոնում հանդես են գալիս երաժշտական ասպարեզի մի շարք աշխարհահռչակ անուններ: Այս տարի Orange Վարշավա երաժշտական փառատոնը տեղի կունենա հունիսի 13-ից 15-ը: Փառատոնին իրենց մասնակցությունը կունենան David Guetta, Snoop Dogg, Outkast, The Prodigy, Limp Bizkit, The Kooks, The Wombats, Lily Allen, Kings Of Leon, Queens Of The Stone Age, , Kasabian, Pixies, Florence + The Machine և այլ աշխարհահռչակ կատարողներ:
 
«Ուրախ ենք այսօր հայտարարել «Բարև Վարշավա» SMS վիկտորինայի մեկնարկը: Այս տարի առաջին անգամ մեր բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան ներկա գտնվել Orange-ի վարշավյան երաժշտական փառատոնին, և հույս ունենք տեսնել նրանց ակտիվ մասնակցությունն այս վիկտորինային: Այն բաժանորդները, ովքեր փառատոնին անձամբ ներկա գտնվել  չեն կարողանա, հնարավորություն կունենան իրենց սմարթֆոնների, պլանշետների կամ համակարգիչների միջոցով ուղիղ եթերով առցանց հեռարձակմամբ հետևել փառատոնի ընթացքին և աշխարհահռչակ երաժիշտների կատարումներին՝ տանը, թե դրսում», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: 
 
«Բարև Վարշավա» SMS վիկտորինային մասնակցելու համար՝ Orange-ի բաժանորդները 1049 կարճ համարին պետք է ուղարկեն SMS՝ տեքստում նշելով «Orange» բառը, որից հետո մեկը մյուսի հետևից կստանան վիկտորինայի հարցերը: Յուրաքանչյուր հաջորդ հարց ուղարկվում է նախորդ հարցին պատասխանելուց հետո: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար բաժանորդը ստանում է 1 միավոր: Մեկ SMS-ի արժեքը 150 դրամ է: 
 
SMS վիկտորինայի և «Orange Warsaw Festival 2014»երաժշտական փառատոնի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.orangearmenia.am/events/hello-warsaw/:  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play