Ըստ ԵՀՄՖ-ի ունեցած տեղեկությունների, Ֆիզուլիի եւ Քելբաջարի<br /> շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից<br />
AM RU EN WA FR
էէ

Ըստ ԵՀՄՖ-ի ունեցած տեղեկությունների, Ֆիզուլիի եւ Քելբաջարի
շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից

24-06-2010 15:20 Սլովակիա Ի՞նչ է գրում մամուլը
ԲՐԱՏԻՍԼԱՎԱ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) Մամլո Քարտուղարությունը հունիսի 24-ին «ՆՏ»-ին է տրամադրել ԵՀՄՖ-ի նախագահության Արցախ-Ադրբեջան սահմանի վրա տեղի ունեցած հունիսյան միջադեպերի վերաբերյալ վերլուծությունը, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ: «ԵՀՄՖ-ի նախագահությունը, վերլուծելով Արցախ-Ադրբեջան սահմանի վրա տեղի ունեցած հունիսյան միջադեպերն ու այն համադրելով մայիսին Զալցբուրգում կայացած «Թուրքիա- ԵՄ» ֆորումի արդյունքների հետ, գալիս է հետեւյալ եզրահանգումներին: Նախ Զալցբուրգում Թուրքիայի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչ Սուատ Կինիկլիուղլուն պաշտոնապես դիմեց ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին` խնդրել-հորդորելով, մեջբերում ենք. «չխանգարել, այլ օգնել ՀՀ նախագահին կատարելու Վաշինգտոնում Օբամայի եւ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ունեցած պայմանավորվածությունը` այն է կարճ ժամանակամիջոցում Ֆիզուլիի եւ Քելբաջարի շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված»: Այս հայտարարությունը կրկնվեց Կինիկլիօղլուի կողմից շաբաթներ անց Վաշինգտոնում ելույթի ժամանակ եւ այն հաստատեց նաեւ Էրդողանն` ավելացնելով, որ 2 շրջանների հանձմանն անմիջապես կհաջորդի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ սահմանների ապաշրջափակումը Թուրքիայի ու նույնիսկ Ադրբեջանի կողմից: Այնուհետեւ, մայիսի վերջին Եվրոպայի գաղտնի ծառայությունների կողմից մեզ հաղորդվեց հետեւյալ տեղեկությունը. կա պայմանավորվածություն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ, որ ամռան ամիսներին արցախյան սահմանագծի վրա կազմակերպվելու են միջադեպեր` Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ պայմանավորված, որի արդյունքում սկզբում տրվելու են տասնյակ զոհեր, այնուհետեւ կազմակերպվելու է կարճ, մեծածավալ պատերազմ, որում երկու կողմերից զոհերի թիվը կարող է հասնել հազարների: Պատերազմն ընդհատվելու է գերտերությունների կողմից, եւ վերը նշված շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր. Ֆիզուլի` ԱՄՆ-ի կողմից, Քելբաջար` Ռուսաստանի: Այս տեղեկատվության իրավացիությանը կարելի է կասկածել, կարելի է մասամբ հավատալ եւ կարելի է ամբողջովին հավատալ: Եթե ելնենք հունիսին արդեն կայացած միջադեպերից եւ դրան տրված միջազգային հանրության արձագանքից, հատկապես Մինսկի խմբի համանախագահների ու ամերիկյան իշխանության կողմից տրված կողմնակալ եւ զսպված գնահատականներից, կարելի է այդ տեղեկատվությանը հավատալ: Տեղեկատվությանը հավատալուն տրամադրում է նաեւ ԱՄՆ-ի վարչակազմի Իրանի ադրբեջանական սահմանագծին մոտ զորքեր մտցնելու հավաստի ցանկությունը: Մեզ համար շատ կասկածելի է այսպիսի պայմանավորվածությանը ՀՀ նախագահի մասնակցության տարբերակը: Այստեղ մենք ավելի շատ թուրքական սադրանքի հոտ ենք առնում` սփյուռքին ՀՀ նախագահի հետ հակադրելու միտումով, սակայն ոչինչ չբացառելու սկզբունքով քննարկման ենք ներկայացնում դեպքերի զարգացման բոլոր հնարավոր տարբերակները: Կարծում ենք, որ բոլորովին ավելորդ չէ ողջ աշխարհի հայության ուշադրությունը բեւեռելու վերոհիշյալ տարբերակների վրա` Արցախի եւ Հայաստանի գլխին կախված արհավիրքից ազատվելու համար, հատկապես որ արցախյան խնդրի զարգացման վերջին ամիսների գործընթացը բավականին հաստատում է վերը բերված վերլուծության ճշմարտացիությունը»:
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 215 անգամ