Մայրաքաղաքում կատարվում են աղբամանների նորոգման և ներկման աշխատանքներ


Մայրաքաղաքում կատարվում են աղբամանների նորոգման և ներկման աշխատանքներ

  • 19-05-2014 16:43:08   | Հայաստան  |  Տնտեսություն

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը՝ Կամո Արեյանը նշել է, որ աշխատանքներ պետք է տարվեն հեղեղատար համակարգերը մաքրելու ուղղությամբ: Եղանակային պայմաններից ելնելով՝ հանձնարարվել է նաև նշված աշխատանքները կազմակերպել պարբերաբար և խստորեն հետևել անձրևընդունիչ համակարգերի անխափան աշխատանքի ապահովմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում շարունակվող սանմաքրման շրջանակում, ըստ անհրաժեշտության, իրականացվում են նաև աղբամանների  տեղադրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռ կատարվում են աղբամանների նորոգման և ներկման աշխատանքներ: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն