Տեղի ունեցավ «ԵԳ» ԵԲՀ-ի կողմից կազմակերպած ֆուտբոլային մրցաշարը


Տեղի ունեցավ «ԵԳ» ԵԲՀ-ի կողմից կազմակերպած ֆուտբոլային մրցաշարը

  • 22-05-2014 14:12:29   | Հայաստան  |  Սպորտ

 

Մխչյան համայնքում կայացավ «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամի  կողմից կազմակերպած ֆուտբոլային մրցաշարը: Մրցաշարին մասնակցել էին Հայաստանում գործող տարբեր հասարակական և բարեգործական կազմակերպություններ, ովքեր ցանկություն էին հայտնել մասնակցել մրցաշարին:
Արդեն հայտնի են դարձել մրցաշարի հաղթողն ու մրցանակակիրները:
1-ին հորիզոնականն է զբաղեցրել «Ինժիներներ» թիմը, որը պարգևատրվել է մեդալով և արժանացել հաղթողի համար նախատեսված գավաթին:


Երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Մխչյանցիներ» թիմը: Լավագույն եռյակը եզրափակել է «Գետաշենցիներ» թիմը: Այս երկու թիմերը արժանացել են մեդալների և պատվոգրերի: Պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած թիմերի պարգևատրման արարողւթյանը ներկա էր նաև Մխչյան գյուղի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը:


Ավելացնենք, որ այն մասնակից թիմերը, որոնք պայքարը լքել էին վաղ փուլերում, ստացել են մրցաշարի մասնակցության վկայական:

http://getashen.com/index.php/hy/accomplished-work/165-2014-05-22-09-00-53

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play