Ծրագրեր՝ ուղղված քաղաքային տնտեսության կառավարման բարեփոխումներին


Ծրագրեր՝ ուղղված քաղաքային տնտեսության կառավարման բարեփոխումներին

  • 22-05-2014 18:30:16   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է կանադական «Ալաթթա էներջի գրուպ» կազմակերպության, ինչպես նաև «Տետրատեկ» ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը. «Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Ալաթթա էներջի գրուպ» կազմակերպության նախագահ Թոնի Մաթիանը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում քաղաքապետի մոտեցումները և վստահեցրել է, որ իրենց ընկերությունը ևս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երևանի ներդրումային ծրագրերի իրականացմանը: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի մի շարք փաթեթների վերաբերյալ: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն