Ազատ Հայքի հայտարարությունը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ
10-06-2014 16:47:13 | Հայաստան | Քաղաքական
ԱԶԱՏ ՀԱՅՔ -ի ՆԱԽԱՊԱՀԱՆՋԸ 2014 թ. հունիսի 09 – ին փոխանցվել է ՀՀ Սահմանադրական Դատարան, ՀՀ Նախագահին, ՀՀ ԱԺ - ի ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցություններին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ –ին, ԵՐԿԻՐ, ԱԶԳ թերթերին, ՌԴ Նախագահին, ՀՀ ԱԺ խմբակցությաներին
ՆԱԽԱՊԱՀԱՆՋ
ՀԱՅԱՍՏԱՆԻ 1918 - 1920 թթ. ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԲԵԿԱՆԵԼ ՀԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ Եւ ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ 1989 թ. դեկտեմբեր 1-ի http://ankakhutyun.am/archives/8357 եւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ http://www.gov.am/am/independence/ ՀԽՍՀ և ԼՂՀ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ԸՍՏ ՕՐԵՆՔԻ (de iure) ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ, ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող ռազմաքաղաքական-տնտեսական կամ որեւէ այլ դաշինքի միանալու մասին ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ…
1, Վերջին 100 տարվա ընթացքում ստեղծված վերազգային բոլոր ռազմա-քաղաքական-տնտեսական դաշինքները ունեցել են եւ ունեն հարձակողական, ծավալապաշտական, այլամերժական բնույթ, ինչը անհարիր է հայ ոգուն, մտքին, նպատակներին, էությանը, առաքելությանը:
2, Մեզ համար միանգամայն անընդունելի է օրինական, թէ անօրինական ճանապարհով Հայաստանում իշխանության բերված որեւէ վարիչ-կառավարիչի, վարչախմբի հավակնությունը, թե Հայաստանը կարող է Մաքսային միությանը, Եվրամիությանը կամ որեւէ այլ դաշինքի միանալ Մոսկվայի ռուս - թուրքական եղբայրության ու բարեկամության 1921 թ. մարտի 16 - ի համաձայնագրով նշագծված սահմաններով:
3, Հայաստանը ինչ անվանում, տարածք, հասարակարգ ու կառավարման ձեւ էլ ունենա, պարտավոր է զարգացնի բացառապես երկկողմանի հարաբերություններ բոլոր այն երկրների հետ, որոնք բարեկամաբար են տրամադրված Հայաստանի հանդեպ, ճանաչում են Հայաստանի ու հայության պատմական իրավունքները, սատարում են Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման գործընթացների եւ հայության նկատմամբ իրագործված ցեղասպանության հետեւանքները վերացնելու գործողություններին: