Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին

  • 12-06-2014 14:11:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, ՀՊՃՀ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանին և ՀՊՃՀ ռեկտորի խորհրդական Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և ներկայացրել բուհում առկա խնդիրները, զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը բարձր է գնահատել վերջին տարիներին մեր երկրում կրթության բնագավառում իրականացված բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք առաջիկայում ևս կլինեն շարունակական:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության զարգացումը և ընդգծել, որ կառավարությունն աջակցելու է ոլորտի առաջընթացին միտված յուրաքանչյուր նախաձեռնության: Վարչապետն ընդգծել է, որ տարբեր բնագավառների բարձորակ մասնագետների պատրաստումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին առնչվող մի շարք հարցեր: 
 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play