Գագիկ Բեգլարյանի հայտարարությունը հույս է ներշնչել բեռնափոխադրող ընկերություններին


Գագիկ Բեգլարյանի հայտարարությունը հույս է ներշնչել բեռնափոխադրող ընկերություններին

  • 13-06-2014 14:30:12   | Վրաստան  |  Տնտեսություն
 
Շուրջ մեկ ամիս է, ինչ հայկական ու ոչ միայն բեռնափոխադրող ընկերությունները լուրջ խնդրի առջև են կանգնած: Մայիսի 17-ին Կազբեկ լեռան սառցադաշտի մի մասը ներքև էր սահել՝ մեծ վնասներ հասցնելով Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհին: Աղետի հետևանքով երեք մարդ էր զոհվել:

 

Վերին Լարս անցակետը մինչ օրս փակ է: Երեկ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ եթե նորից անձրևներ չլինեն, ապա ճանապարհն առաջիկա օրերին կբացվի: Հայկական միջազգային բեռնախոխադրող ընկերություններից մի քանիսի հետ զրուցեցինք՝ փորձելով պարզել, թե ինչ վիճակում են գտնվում ընկերություններն ու անցակետում մնացած վարոդներն և բեռները:

 

Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Սան Տրանս» ընկերության համար մեղմ ասած լավ ժամանակներ չեն: Ղազախստան, Ռուսաստան Ուկրաինա, Բելառուս տարբեր բեռներ արտահանող այս ընկերության ղեկավար Արծրուն Գրիգորյանը նշում է, որ փակ անցակտեի պատճառով ոչինչ չեն կարողանում անել: «Հարկային վճարումներ, ամսական ծախսեր ունենք, որոնք պետք է կատարենք, բայց չենք կարողանում»,- ասում է Գրիգորյանն ու տեղեկացնում, որ և Լարսի անցակետում, և Հայաստանում բեռնված մեքենաները սպասում են, թե երբ կբացվի անցակետը: Այս ընկերության չորս մեքենա բեռնված Լարսում է կագնած, երկու մեքենա էլ՝ Հայաստանում: «Պետք է սպասենք մինչև բացվի, Ուկրաինայում էլ իրավիճակը լավ չի, նավով էլ փոխադրումներ չկան»,- պատմում է արտահանող ընկերության ղեկավարը:

 

Նրան տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի երեկվա լուրերը հույս չեն ներշնչում: Ամեն օր վարորդների հետ հեռախոսակապի մեջ գտնվող տնօրենին երեկ աշխատակիցները փոխանցել են, որ Վլադիկավկազի ԱԻՆ ներկայացուցիչը նրանց մոտեցել ու ասել է, որ ևս երկու շաբաթ անցակետը փակ կմնա: «Չգիտենք, թե ու՞մ լուրերին հավատանք»,- եզրափակում է բեռնափոխադրող ընկերության տնօրենը: Վերջինիս հոռետեսությունը չի կիսում մեկ այլ միջազգային բեռնափոխադրող ընկերության՝ «Նեո Տրանս»-ի տնօրեն Էդուարդ Գալստյանը: Գագիկ Բեգլարյանի երեկվա հայտարարությունը նրան հույս է ներշնչել: Դիտարկմանը, թե նախարարն ասաց, որ եթե նոր սողանք չլինի, այդ դեպքում միայն կբացվի անցակետը, «Նեո Տրանս»-ի տնօրենն արձագանքեց՝ «Եթեներ միշտ էլ կարող են լինել, կարող է նաև Հայաստանի տարածքում սողանքներ լինեն, հուսանք, որ սողանք չի լինի ու անցակետը վաղը կամ մյուս օրը կբացվի»:

lragir.am

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play