Լիբանանում գումարվել է Համազգային հայ կրթական եւ<br /> մշակութային միության վեցերորդ պատգամավորական ժողովը <br />


Լիբանանում գումարվել է Համազգային հայ կրթական եւ
մշակութային միության վեցերորդ պատգամավորական ժողովը

  • 25-05-2010 14:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԲԵՅՐՈՒԹ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 14-ին, 15-ին եւ 16-ին Լիբանանում գումարվել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության վեցերորդ պատգամավորական ժողովը, որին մասնակցել են Միջին Արեւելքի, Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի եւ Հայաստանի Համազգային շրջաններն ու առանձին մասնաճյուղերը, տեղեկացնում է «Ազդակը»: Պատգամավորական ժողովը լսել է կենտրոնական վարչության քառամյա տեղեկագիրը Հայաստանի գրասենյակի, Արսլանյան ճեմարանի, Մարսելի ճեմարանի եւ Սիդնեյի Արշակ եւ Սոֆի Գոլսթոն ճեմարանի, ինչպես նաեւ «Բագինի» եւ այլոց առաջարկներն ու դրանց հիման վրա գործունեության ուղենիշներ է որդեգրել: Ընդգծվել է Համազգայինի գործունեության մեջ երիտասարդությանը ներգրավելու անհրաժեշտությունը: Ժողովը գնահատել է Կենտրոնական վարչության աշխատանքը ֆինանսավորման նոր աղբյուրներ գտնելու եւ ապահովելու ուղղությամբ: Վերջում ժողովն ընտրել է կենտրոնական վարչության նոր կազմ:
Նոյյան տապան  -   Քաղաքական