Հայաստանում մեկնարկեց «Ուշուի Եվրոասիական գավաթ» մրցաշարը (Տեսանյութ եւ լուսանկարներ)


Հայաստանում մեկնարկեց «Ուշուի Եվրոասիական գավաթ» մրցաշարը (Տեսանյութ եւ լուսանկարներ)

  • 27-09-2014 18:53:29   | Հայաստան  |  Սպորտ



«Դինամո» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում սեպտեմբերի 27-ին մեկնարկեց  Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի եւ «Չի ուան» միջազգային կազմակերպության համատեղ կազմակերպած «Ուշուի Եվրասիական գավաթ» անդրանիկ միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Իրանի եւ Իրաքի շուրջ 90 մարզիկներ: 
Մինչ մրցաշարի մեկնարկը  Հայաստանի Ավանդական Ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը ներկաներին  ներկայացրեց մարզիկներին եւ մրցավարական կազմին,տեղեկացրեց  մրցաշարի անցկացման մանրամասները , որին հաջորդեց պարային եւ ցուցադրական ելույթները: Ցուցադրական ելույթների ն հաջորդեց նախնական կոնտակտային մենամարտերը, որոնց ընթացքում եղավ  եւ նոկաուտ, եւ վնասվածք, անգամ  մարզիկի ոչ պատշաճ պահվածքի համար նրան որակազրկեցին :
«Նոյյան Տապան»-ի հետ զրույցում Հայաստանի Ավանդական Ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը  նշեց, որ  ներկայացրեց մարզիկներին  նշելով որ հայ մարզիկները ունեն  բոլոր շանսերը  հաղթող ճանաչվելու:
Մանրամասները  տեսանյութում.
 
Տեղեկացնենք, որ վաղը սեպտեմբերի 28-ին «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում  կկայանան եզրափակիչ մարտերը: 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play