Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման<br /> տոկոսադրույքը դարձյալ բարձրացնել 0,5%-ով` սահմանելով այն 7%<br />


Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման
տոկոսադրույքը դարձյալ բարձրացնել 0,5%-ով` սահմանելով այն 7%

  • 13-04-2010 20:32:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 13-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,5%-ով` սահմանելով այն 7%: Նշենք, որ ԿԲ-ի խորհուրդը մինչ այդ` մարտի 9-ին, իսկ դրանից առաջ` փետրվարի 16-ին, վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձյալ բարձրացրել էր 0,5-ական տոկոսով` սահմանելով այն համապասխանաբար 6,5% եւ 6%: Ըստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության, 2010թ.-ի մարտին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0,8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ նվազել է 0,6 տոկոսային կետով` կազմելով 8,8%: Խորհուրդը փաստել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման դրական միտումների եւ հակաճգնաժամային միջոցառումների ներքո իրականացված ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում տնտեսական աճի տեմպերը գերազանցում են կանխատեսված ցուցանիշը: Արդյունքում, ներկա գնաճային միջավայրը ձեւավորվել է հիմնականում վերոնշյալ գործոնների ազդեցության ներքո, ինչը համապատասխանում է ԿԲ-ի կողմից նախանշված ուղղություններին: Խորհրդի գնահատմամբ, ձեւավորված մակրոտնտեսական միջավայրի եւ ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների թանկացման պայմաններում կանխատեսվող հորիզոնում գնաճային միջավայրը դեռեւս կպահպանվի, թեեւ 12-ամսյա գնաճի նվազման արձանագրված միտումները կշարունակվեն: Հաշվի առնելով վերոնշյալը, խորհուրդը շարունակում է կարեւորել գնաճի սպասվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը` ուղղված դրական իրական տոկոսադրույքների ձեւավորմանը: Վերջինս, կառավարության կողմից հակագնաճային միջոցառումների իրականացման հետ զուգահեռ, իրատեսական նախադրյալներ կստեղծի գնաճը նպատակային միջակայք վերադարձնելու համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն