«Օգնեք մայրիկիս հաղթահարել հիվանդությունը». Բարեգործական համերգ AEON/ԷՕՆում


«Օգնեք մայրիկիս հաղթահարել հիվանդությունը». Բարեգործական համերգ AEON/ԷՕՆում

  • 07-10-2014 13:08:45   | Հայաստան  |  Բարեգործություն
«Օգնեք մայրիկիս հաղթահարել հիվանդությունը». Բարեգործական համերգ AEON/ԷՕՆում
 
 
 
«1000 հոգի՝ 1000 դրամ» նախաձեռնությունը սիրով հրավիրում է բոլորին բարեգործական համերգային երեկոյի AEON/ԷՕՆ-ում Տիգրան Աթանեսյանի և Էվա Ռոք բենդի մասնակցությամբ՝ վայելելու արտասահմանյան, ռուսական և հայկական հայտնի ու շատ սիրված կատարումներ: Տոմսի արժեքը ՝ 1500 դրամ է, որն իր մեջ ներառում է անվճար հյուրասիրություն՝ թեյ/սուրճ/թխվածքաբլիթներ/մրգեր:
Այստեղ Ձեզ սպասվում են նաև ավելի քան 20 տեսակի յուրօրինակ սեղանի խաղեր, նոր լույս տեսած գրքեր, թերթեր, ամսագրեր և հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար շատ ու շատ այլ պարագաներ: Իսկ հատուկ ցանկացողների համար այդ օրը AEON/ԷՕՆ հակասրճարանում կվաճառվի գինի և գարեջուր:
Այս երեկո, համադրելով հաճելին օգտակարի հետ, Դուք կօգնեք մեզ հասնել մեր նպատակի վերջնակետին՝ հավաքագրել մեր ընկերուհու մայրիկի բուժման համար անհրաժեշտ գումարը: Սիրով սպասում ենք բոլորիդ կիրակի օրը՝ հոկտեմբերի 12-ին, ժամը՝ 20:00-ին AEON/ԷՕՆ-ում:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ մեր շատ սիրելի ընկերուհու մայրիկի մոտ շատ անսպասելիորեն հայտնաբերվել է Հեպատիտ C, որի բուժումը շատ թանկ է՝ 3.400.000 դրամ: Հիվանդության բուժումը պետության կողմից որևէ աջակցություն չունի, ստիպված ենք գումարի հավաքագրման հարցում ապավինել սեփական ուժերին: Արդեն իսկ նախաձեռնել ենք տարբեր ակցիաներ, բարեգործական համերգներ, դիմել ենք տարբեր անձանց ու բարեգործական կազմակերպություններին (վերջիններից դեռ որևէ արձագանք չկա): Սեփական ուժերով հաջողվել է հավաքել 1 մլն 400 հազար դրամ: Քանի որ երկար չենք կարող սպասել և բուժումն արդեն պետք է սկսել, ընկերներով որոշել ենք նախաձեռնել «1000 հոգի՝ 1000 դրամ» ակցիան, որի շնորհիվ կկարողանանք հավաքել անհրաժեշտ գումարի մեծ մասը:
Շնորհակալ կլինենք յուրաքանչյուրիցդ աջակցության համար: Ձեր օգնությունը կարող է կյանք փրկել: Գումարը կարող եք փոխանցել ինչպես ներքևում նշված բանկային հաշվին այնպես էլ առձեռն: Փոխանցում կատարելու համար՝ 
Հաշվեհամար՝ 19300 416242 90100
ARCA փոխանցումների համար՝ 4847040000227855
Converse Bank Աննա Ասլանյան
iDram համակարգով (հեռախոսների լիցքավորման ապարատներից) փոխանցումների համար՝ հետևյալ հաշվեհամարին.
435655436
Առձեռն փոխանցելու համար խնդրում ենք “քոմենթի” փոխարեն “+1” գրել և մենք ինքներս կկապնվենք Ձեզ հետ, կմոտենանք և կվերցնենք գումարը:
Հ.Գ Այլ մանրամասներ չենք հայտնում հասարակության կողմից խնդրի վերաբերյալ ոչ պատշաճ կերպով տեղեկացվածության և ոչ ճիշտ ընկալման պատճառով:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն