ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միացել է Գյումրիում կառուցվող Թումո կենտրոնի մասնաճյուղի կառուցման դրամահավաքին


ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միացել է Գյումրիում կառուցվող Թումո կենտրոնի մասնաճյուղի կառուցման դրամահավաքին

  • 09-10-2014 17:18:05   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի առաջարկով  նախարարության աշխատակազմը միացավ Գյումրիում «Թումո» ուսումնակրթական կենտրոն հիմնելու համար կազմակերպված դրամահավաքին: 

«Թումո» կենտրոնը հնարավորություն է տալիս պատանիներին ստանալ կրթություն և ունենալ աշխատանք երկրի առաջատար ընկերություններում: 
Նախարարից մինչև առաջին կարգի մասնագետ այս նպատակով  կազմակերպված  դրամահավաքին անձնական ներդրում կատարելով մեկ միլիոն դրամ են հանգանակել և փոխանցել ի նպաստ «Թումո» կենտրոնի կառուցման համար բացված հաշվեհամարին:
 
 

 

Նոյյան տապան  -   Բարեգործություն