ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2015թ.. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը
30-10-2014 13:28:46 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2015թ.. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:
Տարեկան նախատեսվում է մեկ ասպիրանտի այցելություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության և կացության ծախսերը:
Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը` 2014թ.. դեկտեմբերի 15
Հաղթող հավակնորդի անվան հրապարակումը` 2014թ.. դեկտեմբերի 25
Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:
Հաղթող հավակնորդը պարտավորվում է ծրագրի ավարտից հետո 6 ամիսների ընթացքում տրամադրել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքը գիտական հոդվածի տեսքով, International Journal of Armenian Genocide Studies պարբերականում հարապարակելու նպատակով:
Ծրագրի մեկնարկը` 2015թ.. հունվարի 1
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
- Ինքնակենսագրություն
- Ուսումնասիրության համառոտ նկարագիր
- Հրատարակած աշխատությունների ցանկ (առկայության դեպքում)
- Համալսարանական երկու դասախոսների հանձնարարական
- Դիմումաձև
ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿ
ԲեռնելWord file
Դիմումները պետք ուղարկել փոստով, հետևյալ հասցեով` ՀՀ, ք.. Երևան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: