<Զվարթնոց> օդանավակայանում արձանագրվել է ոււղևորահոսքի 11 տոկոս աճ


<Զվարթնոց> օդանավակայանում արձանագրվել է ոււղևորահոսքի 11 տոկոս աճ

  • 06-11-2014 12:23:12   | Հայաստան  |  Տնտեսություն

2014թ. հոկտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով: Եթե 2013թ հոկտեմբերին <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162 400 ուղևոր, ապա 2014թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 179 602 ուղևոր:

Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 6 տոկոս: 2014թ. հոկտեմբերին կատարվել է 1649 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1549 չվերթի համեմատ:

Ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

 

 

Ուղևորների թիվը 2013թ.  հոկտեմբերին

Ուղևորների թիվը 2014թ.  հոկտեմբերին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

87 911     

96 007      

 + 9 %

Մեկնող

74 489    

101 595      

 + 13 %

Ընդամենը

162 400

179 602

 + 11 %

 

Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղևորների համար:

 

<Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ

 

 

 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն