ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Արցախ


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Արցախ

  • 06-11-2014 18:08:05   |   |  Տնտեսություն

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի հրավերով այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ գյուղատնտեսության նախարարին ուղեկցում է նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն այս տարվա արդյունքները և 2015 թվականի ծրագրերը:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play