Ուղիղ միացում` ԱԺ-ից


Ուղիղ միացում` ԱԺ-ից

  • 13-11-2014 14:53:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 
 Տպել

Այսօր` նոյեմբերի 13-ին,  շարունակվում է երկուշաբթի օրը մեկնարկած հինգերորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ընդգրկված է 143 հարց և 28 միջազգային պայմանագիր:

Քառօրյայի առաջին օրը քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու, ինպես նաև կառավարության կազմում կառուցվածքային փոփոխություններ կատարելու մասին  նախագծերը: Նշենք, որ երկրորդ նախագծի մասին հայտնի դարձավ անցած հինգաշբթի օրը` կառավարության նիստի ժամանակ:

Քառօրյայի երկրորդ օրվա ընթացքում տեղի է ունեցել առաջին օրը քննարկված հարցերի քվեարկությունը: Բացի դրանից քննարկվել է Արցախի անկախությունը ճանաչեու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, իսկ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է 2015 թվականի բյուջեի իր նախարարությանը վերաբերող մասը, պատասխանել է պատգամավորների հարցերին, ինչից հետո բյուջեի իր ղեկավարած կառույցին վերեաբերող մասը ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Երրորդ օրվա ընթացքում, բացի 2015 թվականի բյուջեի մասին քննարկումները շարունակելուց, ԱԺ-ում տեղի ունեցավ նաև հարց ու պատասխան կառավարության և պատգամավորների միջև:

replik.am

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն