Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանին


 

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանին

  • 21-11-2014 19:10:36   | Հայաստան  |  Տնտեսություն
 
Նոյեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միխելսոնին:
Ողջունելով դեսպանին` էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է Հայաստանի գործարար միջավայրինևներդրումային դաշտին: Նախարարը կարևորել է հայ-ֆիննականտնտեսական հարաբերությունները, նշել, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության և ներդրումների ծավալն ավելացնելու համար ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցության նոր ուղիներ քննարկել:
Դեսպան Քրիստեր Գուստավ Միխելսոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, պատրաստակամություն է հայտնել Հայաստանի ներդրումային քաղաքականության առավելություններն ու հնարավորությունները ներկայացնել ֆին գործարարներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև օդային հաղորդակցության, Հայաստանում նորարարության համակարգի ներդրման հարցերին:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն