Թուրքական կազմակերպությունները բողոքի ցույց են կազմակերպել<br /> Ստոկհոլմի կենտրոնում<br />


Թուրքական կազմակերպությունները բողոքի ցույց են կազմակերպել
Ստոկհոլմի կենտրոնում

  • 22-03-2010 18:55:00   |   |  Քաղաքական
ՍՏՈԿՀՈԼՄ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 21-ին մի քանի տասնյակ թուրքեր հավաքվել էին Ստոկհոլմի կենտրոնում` բողոքելու խորհրդարանի` 1915 թ. հայերի եւ էթնիկ այլ խմբերի սպանությունը որպես ցեղասպանություն որակելու որոշման դեմ: Ցույցը կազմակերպել էին թուրքական մի քանի կազմակերպություններ: Ինչպես տեղեկացնում է Svenska dagbladet օրաթերթը, ցույցի մասնակիցները կրել են նաեւ ցուցապաստառներ, որոնց վրա գրված է եղել, թե վերոհիշյալ որոշումը նենգադուլում է Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցման ընթացքը, ինչպես նաեւ քաղաքագետները չէ, որ պետք է զբաղվեն պատմության խնդիրներով:
Նոյյան տապան  -   Քաղաքական