Բարեգործական տոնավաճառ Թբիլիսիում


Բարեգործական տոնավաճառ Թբիլիսիում

  • 02-12-2014 16:27:33   | Վրաստան  |  Բարեգործություն

 

Նոյեմբերի 29-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Վրաստանի Կանանց միջազգային ասոցիացիայի կողմից Թբիլիսիի «Շերատոն Մետեխի» հյուրանոցի նախասրահում կազմակերպված «Ամանորյա տարեկան ձմեռային տոնավաճառ 2014» բարեգործական հերթական միջոցառմանը:

 
Ձեռնարկին մասնակցում էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունները, տարբեր տեղական կազմակերպություններ, բազմաթիվ հյուրեր:
 
Բարեգործական նպատակներով անցկացվող միջոցառմանը հայկական տաղավարում ներկայացված էին ազգային հուշանվերներ և զարդեր, ձեռքի աշխատանքներ, հայկական արտադրության ապրանքներ և խոհանոցի նմուշներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, վաճառքից առաջացած միջոցները դեսպանությունը տրամադրելու է Վրաստանի Կանանց միջազգային ասոցացիայի կողմից այս տարվա համար սահմանված բարեգործական նախաձեռնությանը: 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն