Իջևան քաղաքում բացվել է բռնցքամարտի նոր մարզասրահ


Իջևան քաղաքում բացվել է բռնցքամարտի նոր մարզասրահ

  • 03-12-2014 18:20:28   | Տավուշի մարզ  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ներկա է գտնվել օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզասրահի բացման հանդիսավոր արարողությանը: 
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:
Իջևանի թիվ 1 հանրակրթական դպրոցի վերանորոգված մարզասրահում տեղադրվել է բռնցքամարտի պրոֆեսիոնալ ռինգ, տանձիկներ, որտեղ իրենց մարզումներն անցկացնելու հնարավորություն կունենան բազմաթիվ պատանիներ:
 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են,  որ նախարար Ղազարյանը, նորաբաց մարզասրահի պայմաններին ծանոթանալուց հետո իր գոհունակությունն է հայտնել և նշել, որ համագործակցությունը նախարարության և բռնցքամարտի ֆեդերացիայի միջև մոտ ապագայում տալու է իր դրական արդյունքները: «Հնարավոր է, որ հենց այս մարզասրահում մարզվող պատանիներից մեկն էլ ապագայում դառնա աշխարհի չեմպիոն»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play