Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող մանուկները "հրաշքների" են սպասում


Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող մանուկները "հրաշքների" են սպասում

  • 04-12-2014 15:48:16   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

Մոտենում է ամանորը, և մինչ բոլորը նվերներ են գնում, տոնածառ զարդարում՝ սպասելով Նոր տարվա "հրաշքին", ապա կան երեխաներ,  որոնց համար Նոր տարին ուրախանալու առիթ չէ. քաի որ նրանց չի այցելում  Ձմեռ պապը  և չի բերում նվերներ: Այդ երեխաները Հայաստանի սահմանը պահող՝  Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող մանուկներն են։ 
 
ՀՕՖ-ի աշխատակիցները Նոր տարվա կապակցությամբ կազմակերպում և հավաքագրում են քաղցրավենիք (շոկոլադ, կոնֆետներ, և այլ չփչացող քաղցրավենիք) բացելով Ամանորյա "Շոկոլադի բանկ"՝ այդ երեխաներին բաժանելու և նրանց  մի փոքր տոն պարգևելու նպատակով։  Մինչև դեկտեմբերի 23-ը նրանք ովքեր ցանկանում են միանալ այս բարեգործական ակցիային կարող են ցանկացած տեսակի քաղցրավենիք, դրա հետ նաև "Նամակ Ձմեռ պապիկից"  տանել  Հայ Օգնության Ֆոնդի գրասենյակ,  որտեղից էլ  նվերները կհասցվեն Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին:
 
 Մանրամասները ֆեյսբուքյան միջոցառման մեջ՝
https://www.facebook.com/events/1557337504483219/?pnref=story հղումով
Հարցերի դպքում դիմել՝ 077453030 հեռախոսահամարով։ 
Նոյյան տապան  -   Բարեգործություն