The Economist. Պատմությանը դեմ հանդիման<br />


The Economist. Պատմությանը դեմ հանդիման

  • 12-03-2010 22:30:00   |   |  Քաղաքական
ԼՈՆԴՈՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բրիտանական հեղինակավոր "Էկոնոմիստ" (The Economist) պարբերականը մարտի 12-ին «Բախվելով պատմությանը» խորագրով մի հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին: Ըստ թերթի, Հայաստանը բազմիցս բարձրացնում է Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ողբերգությունը ճանաչելու հարցը, Թուրքիան զայրանում է, իսկ Միացյալ Նահանգների կառավարությունը փորձում է հնարավորինս մեղմել կորուստները: «Թուրքիայում հակահայկական տրամադրություններ են տիրում, շատերը կասկածում են, որ Օբաման հավատարիմ կմնա իր կարծիքին (որն ասել է 2008 թվականին սենատոր եղած ժամանակ` «Հայոց ցեղասպանությունը ոչ թե սոսկ պնդում է, այլ լայնորեն հիմնավորված փաստ»), ու արդյունքում կրկին կիրագործվի դիվանագիտական ծեսը»,- գրում է թերթը: Այնուհետեւ «Էկոնոմիստի» մեկնաբանը հարց է բարձրացնում, թե արդյոք այս դրամայի մասնակիցներից որեւէ մեկը կարող է բարելավել սցենարն ու հավելում է. «Ինչ-որ թուրք առաջնորդ երբեւէ կհասկանա, որ ազգային արժանապատվությունն ավելի լավ կարտահայտվի այն դեպքում, երբ կխոստովանվեն Անատոլիական հողերում իրականացված մեղքերը, այլ ոչ այն ժամանակ, երբ հալածում ու պատժում են ճշմարտությունն ասողներին»: «Հայերի համար իրենց նախնիների ճակատագրի ընդունումը սուրբ գործ է: Դժվար թե նրանք մոռանան իրենց դաժան հիշողությունները, եւ դժվար թե համաձայնեն, թե իբր 1915 թվականի իրադարձությունների գնահատականը ոչ թե քաղաքական գործիչների, այլ գիտնականների ու պատմաբանների գործն է»,- նշում է պարբերականը:
Նոյյան տապան  -   Քաղաքական