Վրաստանի արտաքսվող բնակչությունը չի պաշտպանում իր իրավունքները...
15-12-2014 11:25:24 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Անցյալ շաբաթ Վրաստանում պաշտոնական այցով հյուրընկալվել էր կառավարական պատվիրակությունը Հայսաստանից: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության վարչապետը: Պաշտոնական այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը մի քանի հանդիպումներ է անցկացրել վրացի գործընկերների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական միջպետական հարաբերությունների հիմնական ուղղությունների հետ կապված հարցեր` առևտուր, տնտեսություն:
«Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առևտրատնտեսական կապերն ավելի սերտացնելու հեռանկարները: Բարձր գնահատելով երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը` զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական հարաբերություններում ևս առկա ներուժի լիարժեք իրացումը և այդ համատեքստում անդրադարձել առաջիկա անելիքներին: Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալն ավելացնելու նպատակով կողմերն անհրաժեշտ են համարել ներդրումային նոր ծրագրերի իրականացումը և հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը», -ասված է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամլո-ծառայության տարածած հայտարարությունում:
Ինչպես պարզվում է, փակ դռների հետևում հայկական և վրացական պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև այսպես կոչված «քաղաքացիոթյան» հարցը: Բանկացությունների ավարտին երկու երկրների վարչապետները հանդես են եկել համատեղ ասուլիսով: Մինչդեռ, ո´չ Ղարիբաշվիլին, ո´չ Հովիկ Աբրահամյանը, ասուլիսի ընթացքում չեն հիշատակել «քաղաքացիության» հարցը… Միակ աղբյուրը, որը հիշատակել է այս հարցը, Հայաստանի վարչապետի մամլո-ծառայությունն է, որը հայտնել է հասարակությանը հետևյալը.
«Հայկական կողմը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցը, որի հետ կապված խնդիրներ են առաջացել: Տեղեկացնելով, որ Վրաստանի միգրացիոն քաղաքականության օրենսդրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ, վրացական կողմը բանակցությունների ընթացքում խոստացել է, որ մինչև 2015 թ. առաջին եռամսյակի ավարտն բարձրացված բոլոր խնդիրներին լուծում կտրվի օտարերկրյա, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացիների համար»
Այդ կերպ կարելի է եզրափակել, որ տվյալ հարցում առաջընթաց չի գրացվել…
Վրաստան ժամանած հայկական պատվիրակությունն այդպես էլ չի կարողացել համոզել վրացի գործընկերներին, որ իր իսկ բնակչության արտաքսումը, բնակիչների աքսորը հարազատ տներից և քաղաքացիությունը վերականգնելու մերժումը վնասում է ոչ միայն հայ և վրացի ժողովուրդների միջև բազմադարյա եղբայրական և բարեկամական հարաբերություններին, այլև նաև վնասում է վրացական պետականությանը:
Չնայած որ հայկական պատվիրակությունը տվյալ հարցում չկարողացավ հաջողության հասնել, այն բանի հույսը, որ վրացական կառավարությունը չի սկսի երկրի բնակիչների զանգվածային արտաքսումը, դեռևս մնում է…
Վերջ ի վերջո հարցը չի վերաբերում միայն երկի ազգությամբ հայ բնակիչներին: Այդ նույն դրության` արտաքսման սպասելիքի մեջ են գտնվում նաև Քվեմո-Քարթլի շրջանի բնակիչները` Վրաստանում ապրող ադրբեջանցիները: Իսկ վրաց-ադրբեջանական միջպետական փոխհարաբերություններն իրենց հերթին ավելի շատ հույսեր են ներշնչում, որ վրացական կառավարությունն այնուամենայնիվ կվերանայի իր մոտեցումները վերոնշյալ խնդրի շուրջ…
Միաժամանակ, իհա´րկե, չի կարելի մոռանալ հենց իր բնակչության գործոնը… Ծայրահեղ դժվար է պատկերացնել այն իրավիճակը, երբ պետությունն իրականցնում է բնակչության զանգվածային արտաքսում, իսկ միաժամանակ այդ նույն բնակչությունը, որն արտաքսվում է, ոչ մի կերպ չի պաշտպանում իր իրավունքները, պատասխան չի տալիս… Նման իրավիճակ ուղղակի անհնար է պատկերացնել:
Ուզում ենք հավատալ, որ մեր Կառավարությունը իրավիճակը դրան չի հասցնի, երբ երկրի բնակիչները ստիպված կլինեն դիմել իրենց իսկ հողի վրա, իրենց իսկ տներում ապրելու իրավունքի հավաքական պաշտպանությանը: Ուզում ենք հավատալ, որ Վրաստանի իշխանությունները ողջամիտ որոշում կընդունեն, թույլ կտան իրենց բնակիչների ոչ միայն 2015 թվականը դիմավորել իրենց հարազատ տներում, բայց և ապրել այս երկրում, կառուցել և զարգացնել այն: