Տեղի է ունեցել «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը


Տեղի է ունեցել «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

  • 17-12-2014 15:19:31   | Հայաստան  |  Բարեգործություն

 
Դեկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ տեղի ունեցավ  «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունը: 
Թվով 8-րդ տոնավաճառին մասնակցում էին ձեռագործի սիրիահայ վարպետներ և հրուշակագործներ: Իրենց ապրանքատեսակները ներկայացրեցին նաև Հայաստանում արտադրություն հիմնած սիրիահայերը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հաջողություն մաղթելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ նա մասնավորապես նշեց. «Դուք ձեր հայրենիքում եք, ձեր հողի վրա և ձեր տանը, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դուք  զարգացնեք ձեր գործը, կատարելագործեք ձեր հմտություններն ու նոր ձեռքբերումներ և նոր ստեղծագործական մտահաղացումներ կյանքի կոչեք»:
 Նախարարը շնորհավորեց գալիք Ամանորըի առթիվ՝ մաղթելով, որ այն լինի մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետության վերածննդի, զարգացման և առաջընթացի տարի:
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն