Մայրաքաղաքում շարունակվում են կրծողների դեմ պայքարի միջոցառումները


Մայրաքաղաքում շարունակվում են կրծողների դեմ պայքարի միջոցառումները

  • 17-12-2014 15:37:47   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում  դեռատիզացիոն  մասնագիտացված կազմակերպությունները, համատիրությունների աջակցությամբ,  իրականացնում են ինչպես պլանային, այնպես էլ  կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ: Լրացուցիչ միջոցառումներն ընթանում են հատկապես այն հասցեներում, որոնցից բնակիչները ահազանգել էին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարներով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր հետևողական լինել  և անարձագանք չթողնել ոչ մի ահազանգ:  Կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան և աշնան ամիսներն են: Այդ ժամանակահատվածում բոլոր վարչական շրջաններում դեռատիզացիայի աշխատանքներ են իրականացվել մի քանի անգամ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում: Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք հանդիսանալ: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play