4G-ն 3G-ի գնով՝ ամսական սկսած ընդամենը 5500 դրամից


4G-ն 3G-ի գնով՝ ամսական սկսած ընդամենը 5500 դրամից

  • 22-12-2014 11:11:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12 ամսով՝ մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ կոնեկտ LTE» E3372s-153 (4G) USB մոդեմը տրվում է անվճար:
 
Ցանկության դեպքում, այս սակագնային պլաններին կարելի է բաժանորդագրվել նաև անժամկետ պայմանով: Այս դեպքում, բաժանորդը կարող է ընտրել 4G ցանցի հետ համատեղելի «ՄՏՍ կոնեկտ LTE» E3372s-153 (4G), «Ինտերնետ էքսպրես» E398 (4G) կամ «Ինտերնետ էքսպրես» MF820d (4G) USB մոդեմներից մեկը՝ վճարելով սարքի ամբողջ արժեքը:
 
Ծառայությունը մատուցվում է 4G ցանցի ծածկույթում գտնվող տարածքներում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Էջմիածնում և Արմավիրում: 4G ցանցի հասանելիությունը Հայաստանի տարածքում ներկայացված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռադիոծածկույթի քարտեզի վրա:
 
Իսկ 4G ցանցի ծածկույթից դուրս գտնվող տարածքներում այս սակագնային պլանների բաժանորդները շարունակում են օգտվել առաջարկվող ծառայություններից՝ 3G ցանցում:
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play