Վերաբացվել է «Արդշինբանկ»-ի «Վանաձոր» մասնաճյուղը


Վերաբացվել է «Արդշինբանկ»-ի «Վանաձոր» մասնաճյուղը

  • 24-12-2014 14:05:01   |   |  Տնտեսություն

«Արդշինբանկ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ սույն թվականի դեկտեմբերի 23-ին քաղաք Վանաձոր, Գրիգոր Լուսավորիչ 38 հասցեով: «Արդշինբանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ: Նա մասնավորապես նշեց. ««Վանաձոր» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»: Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին: Նշենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play